Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:59 03-10-2022

Անգամ Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական չեն․ քաղհասարակությունը փչացնում է Վահագն Հովակիմյանի «տոնը»

Oragir.news-ը առաջինն էր, որ հայտնեց Վահագն Հովակիմյանի ԿԸՀ նախագահ դառնալու նկրտումների մասին։ Ամենայն մանրամասնությամբ անդրադարձել էինք նաեւ վերջինիս իրավաբանություն սովորելուն, ԿԸՀ անդամի համար սահմանված չափանիշները հանելուն հանուն ՔՊ-ական թեկնածուի։ Գրել էինք նաեւ, որ քաղհասարակությունը դեմ է այս թեկնածությանը մի շարք պատճառներով՝ մասնագիտական, պրոֆեսիոնալ որակների բացակայություն եւ կուսակցական, քաղաքական գործունեություն։

Իշխանությունը, սակայն, անդրդվելի գտնվեց, Վահագն Հովակիմյանի թեկնածությունը առաջադրեցին ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Առաջին արձագանքները երկար սպասեցնել չտվեցին։ Նույնիսկ այն հ/կ սեկտորի ներկայացուցիչները, ովքեր լռում եւ աչք են փակում իշխանության բոլոր ապօրինությունների, դավաճանությունների վրա, Հովակիմյանի ԿԸՀ գործուղվելը շատ անընդունելի են համարում, տպավորություն է, թե մինչ այդ իշխանության բոլոր քայլերը, թեկնածուները եւ որոշումները տեղավորվել են իրավական եւ ժողովրդավար պետության սահմաններում, իսկ այս որոշումը կտրուկ շեղում է։

Ինչեւէ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն Այո, այսօր հայտարարվեց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրում են ՔՊ-ական Վահագն Հովհակիմյանին: Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողություները (և կազմակերպչական անկարողությունները), հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար: Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի - այդպիսի բան տեսած չկայինք: Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել: Իր ամբողջ կարիերայի համար Նիկոլ Փաշինայնին ու ՔՊ-ին պարտականը ուրեմն պիտի անաչառ հսկի, որ ՔՊ-ն օրենք չխախտի, ընտրախախտումներ չանի, հանրությունն էլ իրեն հավատա՞: Ծիծաղելու է (կամ լացելու): Հ.Գ. Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն»:




Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյլշնլ» հակակոռուպցիոն կենտոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նույնիսկ Հովակիմյանի էջում էր մեկնաբանություն թողել․ «Կներես, Վահագ, շատ սխալ որոշում էր: ՔՊ-ն դրանով արդեն կասկածի տակ է դնում ապագա ԿԸՀ անկողմնակալությունն ու չեզոքությունը: Հազիվ մի ոլորտում իբր թե ժողովրդավարական առաջընթաց էր արձանագրվել...»։



Վարդինե Գրիգորյանը գրում է․ «․․․․ՔՊ-ն կրկին ցույց տվեց աբսուրդ որոշումներում մինչև վերջ գնալու ինքնանպատակ համառությունը։ Չասեք, թե թեկնածու չկար։ Գոնե ես տարբերակներ առաջարկել եմ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ