Արտաքին 4 տարի առաջ - 14:24 01-10-2022

Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան հնարավոր է՝ քննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

«Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը, այս պահին մենք լավ արդյունք ունենք, մնում է երկու երկրների՝ Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հավանությունը։

Մեր ունեցած պատկերը առաջընթաց է ցույց տալիս։ Չեմ ուզում մանրամասնել, բայց օգոստոսի 26-ին Հելսինկիում կայացած հանդիպումը ցույց տվեց դրական մթնոլորտ, և առաջընթաց գրանցվեց։ Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին»,- Հաավիստոյի խոսքը մեջբերում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի