Արտաքին 3 տարի առաջ - 13:26 01-10-2022

Սաակաշվիլին կալանավորումից մեկ տարի անց ցանկանում է մեկնել Ուկրաինայի ռազմաճակատ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ներկայումս ինքը պարտավոր է կանգնել ուկրաինական առաջնագծում։

Ինչպես փոխանցում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Սաակաշվիլին այս մասին ասել է կալանավայրից կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ։

Գրառումը, որը Վրաստանի նախկին նախկին նախագահը սկսել է «365 օր գերություն» խորագրով։ Նա իր գրառմամբ հարցրել է, թե ինչպես կարող է բանտից հետևել մեծ ճակատամարտին, երբ հանդիսանում է Ուկրաինայի ժամանակակից բանակը ստեղծողը։

«Հիմա ես պետք է կանգնեմ առաջնագծում զրահաբաճկոնով և գնդացիրով։ Որպես գերագույն գլխավոր հրամանատարի վստահելի անձ և որպես Ուկրաինայի շարքային քաղաքացի, որպես Վրաստանի հայրենասեր, ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որոշվում է Վրաստանի և Ուկրաինայի ճակատագիրը»,- նշել է նա։

Սաակաշվիլիի խոսքով՝ աշխարհում այնպիսի մասշտաբի իրադարձություն է տեղի ունենում, որ Վրաստանի ներքաղաքական քաշքշուկները իրեն ընդհանրապես չի հետաքրքրում։

«Մենք անպայման հաղթելու ենք։ Ես սա ասում եմ որպես գլխավոր հրամանատար, ով առաջին անգամ ենթարկվեց Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակմանը, ապա ձեզ հետ միասին փրկեց մեր երկիրը»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։ Նա իր ելույթը եզրափակել է «Ազատություն կամ մահ» կարգախոսով։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին գաղտնի վերադարձել էր Վրաստան 2021 թվականի աշնանը կայանալիք ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Նրա բացակայության տարիներին նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով երկրի նախկին ղեկավարը հեռակա դատապարտվել է համապատասխանաբար երեք և վեց տարվա ազատազրկման։ Ձերբակալությունից հետո Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ սահմանի ապօրինի հատման մասին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար