Շաբաթներ առաջ Թայվանի զինվորականները Կինմեն կղզու երկնքում
խոցել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օգոստոսի սկզբից Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը մի շարք զորավարժություններ է անցկացրել իր ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգոստոսի 2-3-ը Թայպեյ կատարած այցով:
Չինաստանի զինված ուժերը լայնածավալ ռազմական հրթիռային զորավարժություններ են անցկացրել նաև Թայվանի շրջակայքի վեց շրջաններում։ Օգոստոսի 14-15-ը Թայվան ամերիկացի օրենսդիրների պատվիրակության այցին Չինաստանն արձագանքել է նաև Հարավային Չինաստանի, Դեղին և Արևելաչինական ծովերի տարբեր ջրային տարածքներում մի շարք վարժանքներով։
Թե այժմ ի՞նչ իրավիճակ է Չինաստանում՝
Oragir.news-ի հարցին պատասխանեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը. «Չինաստանն ավտորիտար պետություն է, մոտավորապես լուրջ փոփոխություններ այնտեղից սպասել՝ գրեթե անհնար է։ Նկատի ունեմ, որ Չինաստանը խորհրդային ժամանակների ավտորիտարիզմի նման ավտորիտարիզմ չէ, այլ՝ ավտորիտարիզմ է ՝ սիստեմով։ Պետությունը ամբողջ սիստեմով ավտորիտար պետություն է և օրենքի պետություն է՝ պարզապես հետխորհրդային երկրները՝ որոնք ավտորիտար են, այս պետությունում տարբերությունն այն է, որ անձն է ավտորիտար, մնացած համակարգը փտած է, դրա համար երբ այս պետություններում նվազագույն ցնցում է լինում՝ այդ պետություններն էլ են ցնցվում, իսկ Չինաստանն այդ պետությունը չէ։ Այդ պետությունում կան դժգոհություններ, խնդիրներ, սակայն ըստ իս պետություննիր մշակույթով դեմ է այդ երևույթին»։
Հարցին՝ թե երկրի իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում խնդիրների կարգավորման համար՝ պատասխանեց. «Ես հատուկ ինֆորմացիա չունեմ դրա վերաբերյալ, բայց ես ընդհանուր պատկերն եմ պատկերացնում, դե, ամեն դեպքում կրկնում եմ, պետությունն ավտորիտար է։ Չինաստանում անգամ մշակույթն է քաղաքական՝ ավտորիտարիզմի հիմքով շաղախված է, այնտեղ դժվար է ցնցումներ անել, քանի որ այլ պետություններ այնտեղ որևէ բան հրահրելու շանս չունեն։ Այսինքն եթե մեր երկրի նման պետություններում ցնցում լինում է, ապա Չինաստանի նման պետության վրա ճնշում գործադրելն անհրնար է։ Դա էլ հո մեզ նման պետությու՞ն չէ։ Այն ոչ՛ Ռուսաստանն է, ոչ էլ առավել ևս՝ Ադրբեջան»։