Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:12 30-09-2022

Լոռու մարզպետը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից։

Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքներում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տավուշ, Ալավերդի։ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, բայց մարզպետի շնորհքը չէ, դա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։

Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել եւ ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել՝ ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչեւ հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել