Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 30-09-2022

ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող ՔՊ խմբակցության մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն արագ կգտնի նրանցից ազատվելու ձեւը, սակայն ներքին քննարկումներից ակնհայտ են դառնում պատգամավորների դիրքորոշումները։

Փոխարենը՝ մի կուռ խումբ կա, ով կողմ է Ռուսաստանից ու Արցախից ազատվելուն եւ Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Սրանք ավելի ակտիվ են ու չեն թաքցնում իրենց տեսակետը։

Մեզ ասացին, որ ընդդիմությունը որոշ հույսեր է կապում ազգայնական հայացքներով ՔՊ-ական պատգամավորների հետ, որոնք թույլ չեն տա մեր ազգի ու պետության շահերին դեմ որոշումներ ընդունվեն, եւ երբ տեսնեն, որ դրանք անխուսափելի են, կհասկանան, որ կանխելու միակ ելքը խորհրդարանի միջոցով իշխանափոխություն իրականացնելն ու վարչապետին անվստահություն հայտնելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել