Ներքին 3 տարի առաջ - 20:25 29-09-2022

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսողներն իրենց երևակայությանն են զոռ տալիս. Վիգեն Խաչատրյան

Երեկ՝ ժամը 18:00-ից սկսած, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպում է անցկացրել իր կուսակցության անդամների հետ, որին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները և գործադիր իշխանության անդամները։

Քննարկվել են ներքաղաքական և աշխարհաքաղաքական մի շարք հարցեր, իսկ երեկվանից բուռն քաննարկվում է այն հարցը, որ ԱԺ-ն քննարկելու է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Oragir.news-ը եղած տեղեկության վերաբերյալ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ, ով նախ խուսափեց կոնկրետ հարցին պատասխանելուց, այնուհետև ասաց. «Երեկվա հանդիպումը աշխատանքային հերթական հանդիպումն է եղել, և արդյունքների վերաբերյալ մեր մեդիապատասխանատուն, եթե հարկ լինի, կպատասխանի այդ հարցին։ Աշխատանքային քննարկումները մենք չենք մեկնաբանում, օրակարգը ևս։ Նորից եմ ասում, պարբերաբար հանդիպումները լինում են, և դրա վերաբերյալ մենք մեկնաբանություններ չենք տալիս։ Դա աշխատանքային հանդիպում է եղել։ Ես փակ քննարկումների վերաբերյալ «կոմենտներ» չեմ տալիս։ Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, եթե քննարկումը փակ է, հետաքրքրվել փակ քննարկումների օրակարգերից։ Մի քիչ կոռեկտ չի առնվազն, պետք չի, որ անպայման փակ քննարկումների մասին հրապարակումներ լինեն։ Եթե քննարկումները փակ են լինում, որպես կանոն չեն մեկնաբանվում դրանք։ Ոչ թե ես չեմ ուզում, այլ կոռեկտ չեմ համարում փակ քննարկումների վերաբերյալ տեղեկատվություն տալ։ Առավել ևս, եթե դա կոնկրետ օրակարգով չի։ Ես ձեզ ասեմ, սա այս ամիս երևի թվով չորրորդ հանդիպումն էր վարչապետի հետ, իսկ խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում վարչապետի հետ, ԱԳՆ-ի հետ և այլ նախարարների հետ։ Այնտեղ օրակարգային հարցեր չեն, ընթացիկ իրավիճակի քննարկումներ է տեղի ունենում, որտեղ յուրաքանչյուրն ասում է իր տեսակետը, հարցեր է տալիս վարչապետին, մեկնաբանություններ է ստանում, բայց այնտեղ որոշումներ ու դիրքորոշումներ չեն լինում։ Պատկերացրի՞ք։ Խոսողների մի մասը, մի քիչ էլ հետևում եմ, իրենց երևակայությանն է զոռ տալիս, ես ուղղակի էլի եմ ասում, կոռեկտ չեմ համարում մեկնաբանել։ Եթե հիմա սկսկեմ մեկնաբանել՝ ապա հաջորդ քննարկմանը որոշ մարդիկ կարող է կաշկանդվեն և անկեղծ չխոսեն։ Բացառվում է, որ որևէ մեկին թողնեն կամ չթողնեն փակ նիստին մասնակցի, իմիջիայլոց այդ քննարկումներ շատ երկար՝ ժամերով են տևում։ եթե լինի հանդիպում վարչապետի հետ օրակարգով, ապա բնական է, որ այդ ժամանակ որոշումներից հետո հայտարարությունններ ենք անում, բայց այս դեպքում, որ պարբերական բնույթ է կրում, ընթացիկ իրավիճակի հետ է կապված՝ առանց օրակարգի։ Ինչքան հարցեր կան մտահոգիչ, դրանց մասին խոսել ենք երեկ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի