Արտաքին 4 տարի առաջ - 19:10 28-09-2022

Իրանում ռեպրեսիվ ապարատն ուժեղ է. իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում է այնտեղ սպասվում

Reuters գործակալությունը նշում է, որ Իրանում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։

Թե ինչ իրավիճակ է այժմ Իրանում, Oragir.news-ի հետ զրույցում պարզաբանեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ նշելով, որ ամեն տարի Իրանում տեղի են ունենում բողոքի մասշտաբային ակցիաներ, ցույցեր, որոնք հիմնականում կապված են իրավունքների, որոշ դեպքերում նաև սոցիալական խնդիրների հետ.

«Այս տարի էլ բացառություն չէր։ Այս տարի դրա համար առիթ հանդիսացավ այն, որ սպանություն է տեղի ունեցել ոստիկանությունում, որից հետո հրազենով մարդիկ դուրս եկան փողոց և շարունակում են իրենց պայքարն ընդդեմ բռնապետական ռեժիմի։ Իրականում, երբ մարդկանց իրավունքների առումով նրանց ճնշում ես, դրանից հետո նույնիսկ մի փոքրի առիթից ու բռնկումից հետո մարդիկ դուրս են գալիս և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում օրվա իշխանությունների դեմ։ Իրանում էլ միշտ կա այդ պրոցեսը, ամեն տարի կան նմանատիպ ակցիաներ, և այս տարի էլ բացառություն չէր»։

Թե իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում կլինի, Վարդանյանը պատասխանեց, որ սովորաբար բողոքի ցույցերը իշխանությունները կարողանում են կառավարել, ճնշել.

«Իրանում կան հազարավոր, տարբեր կարգի ուժային կառույցների ներկայացուցիչներ և կա և՛ ոստիկանություն, և՛ ժանդարմերիա, և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը բանակինն է, և այդ կորպուսի տարբեր ստորաբաժանումներ։ Սովորաբար, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, բոլոր ուժերին ներգրավում են՝ պրոցեսը ճնշելու համար։ Շատ ուժեղ է Իրանում ռեպրեսիվ ապարատը, և նաև շատ հաճախ ռեպրեսիվ ուժային կառույցներում ընդգրկվում են մարդիկ, ովքեր խղճի զգացողություն չունեն, որոնք աչքի են ընկնում իրենց դաժանությամբ, և շատ հաճախ անողոքաբար, տեղի են ունենում ճնշումներ։ Հիմա էլ մի քանի տասնյակ մարդիկ սպանվել են, և այո՛, իշխանությունը բոլոր ուժերով ջանքեր են գործադրում՝ բողոքի ցույցերը ճնշելու համար»։

Հիշեցնենք, որ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ոստիկանություն էր տարվեր 22-ամյա Մահսա Ամինիին, որտեղ նա մահացել էր։ Դրանից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում