Արտաքին 4 տարի առաջ - 16:29 28-09-2022

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Հաղորդվում է, որ Մակրոնը Ալիևին տեղեկություններ է հայտնել սեպտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։

Տարածված հաղորդագրության համաձայն Ալիևը տեղեկատվության համար շնորհակալություն է հայտնել Մակրոնին։ Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած վերջին բախումները։ Ալիևը և Մակրոնը անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մոտալուտ մեկնարկի հարցին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի