Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:09 27-09-2022

Իշխանությունները «տասովկաների» մեջ են․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են:

Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն հաղթող ուժը 50 տոկոս+1 քվե չի ստացել, իշխանությունները փորձում են ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։
Ավելին, նախօրեին ողջ օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները վազվզոցի մեջ էին՝ փորձելով հնարավոր և անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կոնտակտի դուրս գալ և իրենց ցանկալի դրական արդյունքի հասնել։ Մեր տեղեկություններով, նախընտրական շրջանում իշխանության համար պարտված տարածքներում «վիզ դրածները» երեկ ընդհատակ էին անցել:

Նրանցից ոմանք, մեր տեղեկություններով, հրավիրվել են Երևան՝ «մայր գրասենյակ»՝ քարոզարշավի ընթացքում տված խոստումների, կորցրած ձայների և ծախսած գումարների համար պատասխան տալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել