Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:36 22-09-2022

Մոտ օրերս կհանդիպեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը: Սակայն մինչ հայ հանրությունը մեծ հույսեր է կապում, որ այս պատկառելի խումբն իշխանափոխություն է իրականացնելու եւ ստանձնի երկրի կառավարումը, մեզ հայտնի դարձավ, որ տրամադրվածությունը բոլորովին այլ է:

Այս նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարում ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր առաջ խնդիր է դրել՝ բացատրել մյուսներին, թե ինչ վտանգներ են ծառացած մեր երկրի գլխին, եթե մենք գնանք առճակատման եւ չզիջենք Ադրբեջանին, ուստի փորձելու է համոզել, որ եկեք միասին սատար կանգնենք գործող իշխանություններին: Այնպես, ինչպես արեց ինքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության շուրջ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են