Ներքին 4 տարի առաջ - 20:45 20-09-2022

Փնտրվում է մեղավոր․ Հայկ Ստվերը փոխել է «քաղաքական» երգերի թեմատիկան

Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի եղբայրը, ով հանրությանը հայտնի է Հայկ Ստվեր անունով, թողարկել է իր հերթական տեսահոլովակը։

Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված «Իմ քայլը» երգի հեղինակ և կատարող Հայկ Ստվերի նոր երգն ունի «Փնտրվում է մեղավոր» վերնագիրը։ Այն կարծես ապաշխարանքի երգ է, որն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեքստում շեշտվում է, որ հերոսը անդադար թաքցնում է իր մեղքերը, նա պիտակավորում է մարդկանց, փնտրում է մեղավորների, այնինչ պետք էր ուղղակի լուռ հեռանալ։

Արդյո՞ք այս երգը ակնարկ է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․․․ թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում