Ներքին 3 տարի առաջ - 19:04 19-09-2022

Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ, որ քաղաքում ադրբեջանցիներ կան. ինչ են խոսում բնակիչները

Երեկ Oragir.newsտեղեկացրել էր, որ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում բնակիչների մոտ խուճապային տրամադրություններ են, քանի որ ադրբեջանցիների են տեսել քաղաքում։ Դրա մասին առաջինը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր լրագրող Հրաչյա Պապինյանը, ինչը, կարծես, բուռն քննարկվել է Ալավերդի քաղաքում։ Մենք փորձեցինք նաև Ալավերդու այլ բնակիչների հետ ևս զրուցել՝ հարցնելով, թե ինչ խոսակցություններ կան՝ կապված ադրբեջանցիների՝ քաղաքում հայտնվելու լուրի հետ կապված։

Ալավերդու Արվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երեկ է միայն իմացել դրա մասին, այն էլ՝ Ֆեյսբուքից.

«Թաղի երեխաներից մեկը վազելով շնչակտուր եկավ, ասաց, որ նման բան է եղել, բայց հետո, երբ սկսեցինք տրամաբանելը, հասկացանք, որ ինքը երևի վախեցել է, իրեն սկզբից հարցրել են՝ որտեղացի՞ ես, նա էլ վախեցել է, երեխա է, մի քիչ մեծոտ է երևում, բայց ընդամենը 16 տարեկան է, բայց խոշոր երեխա է, երևի ասել է՝ չէ՛, այստեղից չեմ, ու այդ մարդը ուզեցել է բռնել ինչ-որ ձևով։ Ես նույնիսկ չգիտեի էլ, որ քաղաքում նման թեմա կա, այդ երեխան, մի խոսքով, քարի գլխի վրա քայլում ա մենակ, ու արդեն մութ է լինում, մի մեքենայի մոտ մարդ է լինում կանգնած, հարցնում է դու այստեղի՞ց ես, սա էլ ասւմ է՝ չէ, ու փորձել է ձեռքը բռնի, ինչից վախեցել է։ Հետո մենք իջանք քարի գլուխը, բայց տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ եթե նույնիսկ, կոպիտ ասած, դիվերսանտ կամ այլ մարդ լինի՝ ինչո՞ւ պետք է փորձի երևալ ու ինչ-որ մեկի ձեռքից բռնի։ Ըստ երևույթին՝ հակառակը, որ տեսել է երեկոյան ինչ-որ ջահել է ֆռում, հարցրել է՝ ինչ է եղել, չեմ կարծում, որ ուրիշ բան կարող է լինել։ Ալավերդցիները հիմա մատների արանքով չեն նայում էս ամեն ինչին, պարզապես երեկվա դեպքը մի փոքր էլ անտրամաբանական է ստացվում, էտ ջահելի դեպքը, անգամ դրա մասին պետական մակարդակով է խոսվել, որ օրինակ՝ երկու դիվերսիոն խումբ է ներթափանցել Հայաստանի սահման, այդ հայտարարությունը ես լսել էի, չենք բացառում դրա համար ոչ մի բան»։

Ալավերդցի գրող Աշոտ Միրզոյանն Oragir.news լրատվական կայքի հետ զրույցում ասաց, որ չնայած նրան, որ զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով, իրենց թաղում չի լսել նման խոսակցություն, բայց համացանցից ու ընկերոջից է տեղեկացել դեպքի մասին, ով ասել է, որ Սարահարթում են նման բան լսել, երեխայի պատմությունն էլ հենց ընկերոջ երեխան է եղել։

«Լսել ենք նման բան, ուղղակի մանրամասն տեղեկացված չենք, խոսակցություններ կան»։

Միրզոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ պատերազմից հետո էլի տեսել է տարօրինակ արտաքինով, կոտրած ռուսերեն խոսող անձի՝ վստահ լինելով, որ նրա էլի ադրբեջանցի է. «Երեկվա դեպքի մասին տղերքն ասում են, որ հենց իրենք են գնացել ման եկել, մեկ էլ համացանցից եմ տեղեկացել՝ Պապինյան Հրաչիկի նյութերից։ Մենք գիտենք, իհարկե, որ թուրքերի ախորժակը միայն Ղարաբաղով չի սահմանափակվում, ընդհանրապես նրանց նպատակը Հայաստանը ջնջելն է, ու շատ հնարավոր է, որ խմբեր կարող են մտնել ու դուրս գալ, շատ հնարավոր է, որ պետական մակարդակով են հայտարարաել դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին։ Ես արդեն էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, որովհետև արդեն հինգ տարի է՝ հիմարություն ենք լսում, արդեն մենք էլ ենք հիմարանում։ Մի տերմին կա, որը ես եմ հորինել՝ «կազմակերպված անկազմակերպվածություն»։

Իսկ Ալավերդիի Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ է իմացել համացանցից այդ մասին, միայն գիտի, որ Սարահարթ թաղամասում է եղել դեպքը․ «Ես նույն քաղաքում եմ հենց ապրում, միայն ԶԼՄ-ներից եմ իմացել, քաղաքի ներքևի հատվածում նման խոսակցություններ չկան, վերևում էլ՝ չգիտեմ»։

Մենք զրուցեցինք նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի հետ, ով մեզ հորդորեց, որ պատկան մարմիններին հարցնենք ինֆորմացիայի վերաբերյալ. «Պատկան մարմիններին հարցրեք, խնդրում եմ, ով տեղեկատվությանը տիրապետում է, իրենից հարցրեք, ես հիմա դիրքերում եմ, չեմ էլ լսել դրա մասին, կարծում եք՝ խաբո՞ւմ եմ ձեզ, առաջնագծում եմ հիմա, ոչ մի բանից տեղյակ չեմ»։



Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին