Ներքին 3 տարի առաջ - 09:51 19-09-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ 2 տուն մոխրի է վերածվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 03։10-ին։ Այրվել են Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 130 քմ), հարևանությամբ գտնվող տունը (40 քմ) և տանը կից խորդանոցը (մոտ 15 քմ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։