Ներքին Արտաքին 15 րոպե առաջ - 09:05 03-09-2026

Երկրաշարժ՝ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:28-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։