Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:41 12-02-2023

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել․ ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում

Կիրակի օրը Վրաստանում 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արևմտյան Վրաստանում։

Կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 12.07-ին, էպիկենտրոնը եղել է Օզուրգեթի քաղաքի մոտ գտնվող Գոմի գյուղը։ Ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12.21-ին՝ 3.3 մագնիտուդով, Բախմարո լեռնային առողջարանային գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Նշենք, որ ցնցումներն զգացվել են նաև Հայաստանի հյուսիսային մարզերում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում