Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 01:09 19-09-2022

Ռուսաստանի փոխարեն` Հայաստանի կառավարությունն է Մոսկվայում ենթարկվել ադրբեջանական նոտային

Սեպտեմբերի 15-16-ը Մոսկվայում հայ առաքելական եկեղեցական համալիրում անցկացվեց միջազգային համաժողով` «Արցախը պատմական և ժամանակակից կոնտեքստում» խորագրով, որի աշխատանքներին մասնակցում էին և ելույթներով հանդես եկան մի շարք գիտական, փորձագիտական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳՆ, կառավարության և Պետդումայի վերլուծական կենտրոնների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Նշենք որ դրան նախորդել էր Ադրբեջանի դեսպանատան բողոքի նոտան, որը հղվել էր Ռուսաստանի կառավարությանը` պահանջելով արգելել համաժողովի անցկացումը, մեկնաբանելով, որ այն սադրիչ նպատակներ է հետապնդում և ուղղված է իրենց երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Չնայած դրան` համաժողովը տեղի է ունեցել։

Oragir.news-ի տեղեկություններով, ադրբեջանական պահանջն իրականացրել էին ՀՀ իշխանությունները` բոյկոտելով համաժողովի աշխատանքը։ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր մասնակցել համաժողովին, այն անտեսել էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանը, դեսպանության որևէ աշխատակից նույնպես չէր մասնակցել համաժողովին։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը և դիվանագիտական կորպուսը լիովին անտեսում են Արցախի գոյությունը և կանոնակարգվում ադրբեջանական օրակարգով, փաստորեն, նույնիսկ Մոսկվայում։

Ի դեպ, համաժողովին մասնակցել է նաև Արցախի պաշտոնական ներկայացուցիչը։





Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին