Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:48 17-09-2022

Սուսաննա Մարգարյանը մեր խաղաղության աղավնին էր. մարտական ընկեր

Այսօր «Ռոտոնդա» սգո սրահում տեղի է ունենում Ջերմուկում զոհված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի հոգեհանգիստը։

Oragir.news-ը զրուցեց Սուսաննա Մարգարյանի մարտական ընկեր, ազատամարտիկ Վանիկ Հարեյանի հետ։

Մեր հարցին, թե ինչպիսի մարտական ընկեր էր Սուսաննա Մարգարյանը, Հարոյանը պատասխանեց, որ նա ազնիվ, մաքուր, պարզ մարտական ընկեր էր, որ երբևիցե ընկերներին նեղության մեջ չի թողել, որևէ վիրավորի առանց օգնության չի թողել, առաջին օգնություն է ցուցաբերել։ Նա դիակների հետ էլ էր խնամքով վերաբերվում և դիրքերից ուղարկում ներքև, որ հասցնեն հարազատներին։ Ամեն մի ընկերոջ համար հոգի է տվել։ Նախ ընկերների մասին էր մտահոգվում, նոր ինքն իր մասին։ Նա երբեք չի մտածել զոհվելու մասին, միշտ եղել է մարտական, պատրաստ իր կյանքը զոհել՝ հանուն իր հայրենիքի սուրբ հողի։

«Յուրաքանչյուր տղամարդ, որ իր հետ գնացել է գործողությունների, խնդիր լուծելու, միշտ հպարտ է եղել, որ իր կողքին ունեցել է Սուսանի նման կին, մայր, որ կանգնած է եղել իր կողքին, կանգնած մարտնչել է, պայքարել է հանուն էս հող ու ջրի, ոչ թե ոմանց նման, ովքեր էս օրհասական վիճակում, որ երկիրը ծանրագույն վիճակի մեջ է, երկիրը կորցնելու վտանգի մեջ ենք, միավորվելու, բռունցք դառնալու, խնդիր դնելու, երկիրը փրկելու փոխարեն մարդիկ հավաքվել են հրապարակում, ԱԺ շենքի մոտ, պահանջում են հրաժարական։ Հրաժարական պահանջում են, երբ որ երկիրը խաղաղ է»,- ասաց Հարեյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում