87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:46 15-09-2022

Եթե անգամ մենք փրկեցինք մի քանի երիտասարդ տղայի կյանք, մենք մեծագույն հաղթանակ ենք տարել․ Կարին Տոնոյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

Oragir.news-ը զրուցեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ՝ խնդրելով անդրադառնալ երեկվա իրադարձություներին և խոսել այսօրվա պլաններից։

Իր խոսքում Կարին Տոնոյանը շնորհակալություն հայտնեց երեկ հավաքված ժողովրդին՝ շեշտելով, որ նրանք հասան մեծ հաջողության՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը կարող ուժ է ինքնակազմակերպվելու։

«Գործելու է միայն հայկական շահի օրակարգը, և նրանց պլանները տապալվելու են։ Երեկ այստեղ հավաքված ժողովրդի քանակի արդյունքում կանգնեցվեց պատերազմը, և եթե անգամ մենք փրկեցինք մի քանի երիտասարդ տղայի կյանք, մենք մեծագույն հաղթանակ ենք տարել։ Մենք երեկ նաև հասանք նրան, որ մեր ընդդիմադիր պատգամավորները ցույց տվեցին, որ իրենք պատրաստ են ստորագրելու և ընդամենը չեն հրապարակում իրենց թեկնածուի անունը, հուսով եմ, որ այսօր կհրապարակեն, կամ ժողովուրդն ինքը կհրապարակի, որովհետև եթե դա պարտադիր պայման է անվստահություն հայտնելու, ապա դա կանեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։