Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 15-09-2022

Այս օրերին «Վիվարո»-ի տնօրենի դարդուցավն իր ընկերությունը գովազդելն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մինչ 18-ամյա պատանիներն ու ժամկետային զինծառայողներն ամեն պահի կյանքի ու մահվան կռիվ են տալիս Հայաստանի սահմանին, «Վիվարո» ընկերության հիմնադիր տնօրեն Վիգեն Բադալյանը սեփական ընկերությունը գովազդելով է զբաղված:
Հազարավոր մարդկանց առցանց խաղատների միջոցով սնանկության հասցրած, շահումով օնլայն խաղերի պատճառով տուն-տեղ վաճառելու պատճառ դարձած ընկերության տնօրենի դարդուցավն այս պահին, փաստորեն, իր ընկերությունը գովազդելն է: Facebook-ի նրա պատին տեղադրված գովազդից, ի դեպ, տեղեկանում ենք, որ հովանավորում է մի փառատոնի, ինչին մասնակցության տոմսի վրա «18+» գրությունը կա (այդ մասին ArmLur.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել): Մարդու գլխում իսկապես չի տեղավորվում՝ ինչպես, ինչ սրտով է կարողանում հսկայական կառույցի ղեկավարն օրհասական այս օրերին փառատոնի կամ այն գովազդելու մասին մտածել:
Երեւանից մի քանի կիլոմետր այն կողմ 18-ամյա տղաներ են զոհվում, պայմանագրային զինծառայողներ են գերի ընկնում, հակառակորդի մոտ հարյուրավոր դիակներ կան, մարդկանց ճակատագրեր են խեղվում, հայրենազրկվում ենք, իսկ զուգահեռ իրականությունում Մալթայի քաղաքացի, Հայաստանում հարստացած գործարարը «18+» փառատոնն ու իր ընկերությունն է գովազդում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են