Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:57 14-09-2022

44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մինչ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է, հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զինատեսակներով սադրանքների դիմել ու ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, հայ հասարակությանը շարունակում է կարեւորագույն մեկ հարց տանջել ու հուզել՝ ՀՀ օդն ինչո՞ւ է բաց: Նույն այս հարցը նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ էինք տալիս, հարցը, սակայն, օդում կախված էր մնում, ինչպես այսօր: Անօդաչու թռչող սարքերից մեկն անգամ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին է հարվածել ու, ըստ երեւույթին, այն շարքից հանել:

Հիշեցնենք, սակայն, որ դեռեւս 2016-ի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, ինչը «օդը պաշտպանելու» փոխօգնություն է նշանակում: Թե ինչ փոխօգնություն է եղել այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից, միայն ենթադրել կարելի է: Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան։ ՀՀ իշխանավորներից ու պատկան մարմիններից, իհարկե, դեռ այսօր, վաղը, մյուս օրը դարակազմիկ մտքեր կհնչեն, թե ինչ է կատարվել ու կատարվում, իրականությունը, սակայն, այն է, որ պատերազմից երկու տարի անց ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» Հայաստանի երկնքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են

Ձեզ գուցե հետաքրքրի