Մամուլ 4 տարի առաջ - 08:32 14-09-2022

Միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայի հարց չէ, սակայն լավ կլինի, որ իրենք ասեն` մինչեւ տարեվերջ այն կնքվելու է։

Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այդ հանդիպումից. Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար, ապա հավելել է, որ իրենց խնդիրն է՝ գոնե 2 տարի պահել այս վիճակը, ֆռռացնել Ադրբեջանին, մինչեւ բանակը վերազինեն ու թույլ չտան ռազմական ճանապարհով խնդիրների լուծումը։ Փաստորեն, պատերազմից 2 տարի անց է Փաշինյանը հասկացել, որ բանակի ծախսերը ոչ թե կրճատելու, այլ բանակը վերազինելու անհրաժեշտություն կա։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիեւը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով։

Ի դեպ, այդ միջանցքի անհրաժեշտության հիմքում Ադրբեջանի անվստահությունն է Իրանի հանդեպ։ Ալիեւը չի ուզում մնալ այս երկրի միջով Նախիջեւանին կապող լավորակ ճանապարհի հույսին, այլընտրանքային ճանապարհ է ուզում: Թեեւ ավելի հոռետեսները կարծում են, որ միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել, ոչ մի ճանապարհի հարց էլ իրականում չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի