Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:00 01-03-2023

Ինչ գրավել եք, ՀԱԲ-ի ժամանակ եք գրավել, հետո դրիք, ՀԱԲ-ը ջնջեցիք․ Հեթանոս Տիկոն՝ Սասուն Միքայելյանին

«Մենք՝ ՀԱԲ-ականներս, մեխի գլուխ էինք, թե եկաք, մահապարտ ստեղծեցիք․ մինչև էդ մենք ինչ էինք, մահապա՞րտ չԷինք։ Ինչ գրավել եք, ՀԱԲ-ի վախտ եք գրավել, հետո դրիք, ՀԱԲ-ը ջնջեցիք»,-Օragir․News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել, ասաց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո):

«Երկրապահը միշտ էլ եղել ա ռազմական քաղաքական ուժ՝ ընդդիմադիրների հանդեպ, ու իրանք բոլոր հարցերը լուծել են»,-ասում է Տիգրան Գրիգորյանը։

ՀԱԲ-ի Տիկոն ասելու շատ բան ունի, բայց չի ուզում, որ թշնամին իմանա ներքին խարդավանքների մասին․ «Մենք ընդհանրապես չպիտի մեզ վարկաբեկենք, որովհետև դրանից օգտվում են մեր թշնամիները։ Ես կարամ սաղին վարկաբեկեմ, մարդիկ էլ կարան ինձ վարկաբեկեն, ասեն՝ Հեթանոս Տիկոն ա, քրիստոնյա չի, ազգի 98 տոկոսը քրիստոնյա ա։ Քրիստոնեությունը վերցրին, հայ մուսուլմաններին հայի տեղ չդրին, կեսը դառան ադրբեջանցի, կեսը՝ թուրք։ Թուրքիայի 40 միլիոն քրդերը, թուրքերը խառը, գենետիկ ավելի մաքուր հայեր են, քան Հայաստանի հայերը։ Իրանք իրանց չեն իդենտիֆիկացնում որպես հայ, ասում են՝ թուրք ենք։ Բայց նայում ես իրանց վրա, կապուտաչյա, սպիտակ, ավելի հայ են։ Ինչի համար, որովհետև էս մարդիկ յաթաղանի դեմը կանգնած են եղել, ու հարցրել են՝ իսլամ եք ընդունո՞ւմ, սրանք էլ ընդունել են»։

Ազատամարտիկը պայքարի կողմնակից է, ասում է․ «Պիտի կռիվ տանք։ Մեր իրավունքները ինքներս պետք է թելադրենք։ Ես իմ մասով չեմ հանձնվում։ Մենք ունենք Արևմտյան Հայաստանի կառավարություն, իրանց միջոցով դիմել եմ ՀՀ Սահմանադրական դատարան, մերժումը ստացել ենք, հիմա դիմել ենք միջազգային դատարան, որ մեզ ասեն՝ որն ա մեր քարտեզը։ Ես դրա վրա եմ աշխատում, ես էդ թավաքյալի սովետական քարտեզների հետ ինչ գործ ունեմ։ Վալոդը իրա քարտեզը ունի, ես էլ իմը ունեմ։ Ամեն մեկն իրանը ունի։ Տիգրան Մեծը իրանը ունի, Լևոնն իրանը ուներ, Նիկոլն էլ իրա գլխի մեջ իրանը ունի»։

Հեթանոս Տիկոն կանխատեսումներ է անում․ «Պատերազմի հավանականությունը շատ մեծ ա։ Ապրիլին լինելու ա մեծ պատերազմ, ու ոչ միայն մեր ռեգիոնում, այլ ամբողջ աշխարհով մեկ։ Մինչև մայիսի 9-ը պիտի հարցը լուծվի։ Մայիսի 9-ին ուզում են ռուսներին գծերից գցեն, ու դրա համար ապրիլին Ռուսաստանը պատերազմ ա անելու։ Էդ մեզ ուլտիմատում ա․ կա՛մ Ուկրաինայի հետ պիտի կռվենք, կա՛մ թուրքերի։ Հիմա ում համար զոհաբերվենք, մե՞ր, թե՞ խալխի «ինտերեսի»։ Ես կարծում եմ՝ ահռելի մեծ պատերազմ ա լինելու, բայց հայերը կան ու կմնան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր