Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:04 12-09-2022

Եթե ես պետք է ՔՊ-ի 18 պատգամավորի ձայն ապահովեմ, ապա ընդդիմությունն ինձ պիտի ապահովի մանդատներով․ Ղազարյան

«Եթե խորհրդարանական ընդդիմությունը մտածում է, որ ես պետք է ես դա անեմ, ապա իրենք էլ պետք է ապահովեն ինձ համար իրենց բոլորի մարդատները, իրենց բոլորի աշխատավարձները, իրենց բոլորի ունեցած ռեսուրները, իրենց քաղաքական ուժերի աջակցությունն ապահովող լրատվամիջոցները, կուսակցությունները։ Եթե ես ստանձնեմ այդ ֆունկցիան միանձնյա կատարելը, կարծում եմ, որ ինձ կհաջողվի ունենալ ԱԺ-ում ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով ՔՊ պատգամավորների մասնակցությունն այս նախաձեռնությանը»։ Այս մասին Oagir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ արձագանքելով ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ապահովեք մեզ համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 18 պատգամավորների ձայները, և մենք կսկսենք իմպիչմենթի գործընթացը։

«Այս դեպքում ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ, իրատեսական է այն, որ մրցունակ գաղափարները պետք է իրագործվեն՝ մի կողմ դնելով բոլոր շահերը, և որ իսկապես այդ պահին ընդդիմադիր խմբակցութունների պատգամավորները անելիք ունեն՝ աշխատելու ՔՊ-ի իրենց գործընկերների հետ, նրանց հետ տանելու բացատրական, քարոզչական, կազմակերպական աշխատանք, որպեսզի նրանք միանան իրենց կողմից նախաձեռնված գաղափարի իրագործմանը։ Բայց եթե իրենք ոչինչ չեն նախաձեռնել, հարց է առաջանում ՔՊ պատգամավորները ինչի՞ն պիտի միանան»։

Անդրադառնալով «Հայաստանի իրական օրակարգը․ Անվտանգային մարտահրավերներ» թեմայով քննարկմանը՝ նա ընդգծեց, որ նման քննարկումներն իրական խնդրի լուծման հետ որևէ կապ չունեն, հետևաբար նրանք պետք է վերադառնան խորհրդարան այնպես, ինչպես իրենք են ասում՝ իրենց օրակարգով։

«Այսպիսի միջոցառումներով ո՛չ հնարավոր է հասարակական կոնսոլիդացիա ապահովել, ո՛չ էլ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Հիմա էստեղ ավարտվեց քննարկումը, զանգվածային գրեթե բոլոր լրատվամիջոցները դրանք լուսաբանում էին, եթե հիմա դուս գանք փողոց, ու պարզվի, որ փողոցներում հիմա բազմաթիվ մարդիկ են հավաքվել, և այս քննարկումներն ապահովել են հասարակական կոնսոլիդացիան, դա ուրիշ բան է, բայց ես մի քիչ թերահավատ եմ։ Հասարակական կոնսոլիդացիան կլինի այն դեպքում, երբ հասարակությունը առաջնորդող քաղաքկան գործիչների գործողություններում տեսնի որոշակիություն, այսինքն՝ ով է իրենց վարչապետի թեկնածուն, որն է իրենց թիմը, որոնք են այն գործողությունները, որ միտված են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում