Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 07-09-2022

Փաշինյանի արձանի մոտ տեսախցիկներ են դրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:

Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում եւ երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը։

Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի