Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 07-09-2022

Հերթական ահազանգը սահմանամերձ Տեղից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

« Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով․ «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»:

Նա ասել է, որ գումարը վառելիքի համար են հավաքում։ «Բայց սա դեռ ամենը չէ, խճապատման նյութը բերում են կողքի գյուղերից, այնինչ մեր համայնքում ավազի մեծ հանք կա եւ 7 գյուղի փողոցների խճապատմանը կբավականացնի։

Իսկ եթե վառելիքի համար է, ապա համայնքն ունի 500 տնտեսություն, եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 5 հազար դրամով հաշվարկում ենք, 2.5 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մոտ 5 տոննա վառելիքի գումար են հավաքում»,- ահազանգել է ավագանու անդամը։ Նա տարակուսանք է հայտնել՝ բոլոր հիմնադրամներն աջակցում են սահմանամերձ համայնքներին եւ հատկապես Սյունիքին, մինչդեռ Տեղի համայնքապետն ինքն է մեծ գումարներ հավաքում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել