Ներքին 4 տարի առաջ - 14:09 05-09-2022

«Արտակարգ» նախարարի ոչ արտակարգ ցինիզմը. Փամբուխչյանի շնորհավորանքը քրքիջ էր մահվան մահճի մոտ

Երեկ ԱԻՆ աշխատակցի օրն էր, նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ էր հղել օրվա կապակցությամբ: Իհարկե, մի կողմից՝ բնական է, որ նախարարը պետք է շնորհավորի իր համակարգի աշխատակցի օրը, բայց ինչպես և մնացած ՔՊ-ականների պարագայում, Փամբուխչյանի դեպքում էլ առկա էր մեծագույն ցինիզմ։ Թեև դա էլ չափազանց նորմալ է հիմա, քանի որ եթե դիվանագիտությունն ու պատերազմը տանուլ տված, Արցախը Ադրբեջանին հանձնած իշխանավորները շնորհավորում են Արցախի անկախության տոնը, ապա բնական է, որ ԱԻՆ նիկոլական նախարարը ևս ցինիզմի հանդեպ որոշակի հակումներ պետք է ունենա։

Հայտարարությունը սա էր․ ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում»։

Գոնե լռեր նախարարը, բայց չէ, այս իշխանությունները անգամ ողբերգություններով, մահերով հպարտանալու«խասիաթ» ունեն: Այս խոսքերից հետո ակամա հիշում ես Սուրմալուի ողբերգական տեսարանները, հարազատների հայտարարությունները անկազմակերպ աշխատանքների մասին, տեխնիկա, մարդկային ռեսուրս չտրամադրելու, կամավորների օգնությանը դիմելը, հետո կամավորներից բողոքելը, շարքային ԱԻՆ աշխատողի, փրկարարի հետ կապ չունեցող օսլայած շապիկներ եւ «լաքած» կոշիկներով Սուրմալուում «ֆոտոսեսիաներ» անողներին: Մտածում ես, որ եթե այս աղետը լիներ Երիցյանի օրոք, քանի՞ մարդ կփրկվեր, քանի՞ օրում կկազմակերպվեր աշխատանքը, ինչպե՞ ս կկազմակերպվեր, քանի՞ օրում տարածքը կմաքրվեր, արդյոք անհետ կորած քաղաքացի կլիներ…:

Չէ՞ որ այդ ժամանակ էլ էին աննախադեպ աղետներ գրանցվել, առանց շոուի, հանրային կրքեր բորբոքելու նախարարն իր գործն էր անում, լուռ, անտրտունջ, առանց գովերգելու, միայն շնորհակալություն հայտնում եւ ներողություն խնդրում անհարմարությունների, սխալների համար, նույնիսկ եթե դրանք չէին լինում կամ նկատված չէին լինում:

Իսկ այսօրվա նախարարը ներողություն խնդրե՞ լ է, խնդրելո՞ ւ է, ծառայողական քննություն իրականացվելո՞ւ է թե փրկարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման, հնչեցված ահազանգերի, բողոքների իսկությունը պարզելու, թե Սուրմալուի տարածքում գործող պայթուցիկ սարքերի արտադրամասի հաշվառման չվերցնելու վերաբերյալ։

Փառք ու պատիվ ԱԻՆ-ին եւ ԱԻՆ աշխատակցին, ում հետ Փամբուխչյանը եւ այս իշխանության կադրերը որեւէ կապ չունեն, լավ կլինի՝ չունենան էլ, որովհետեւ նրանցը միայն պետական ինստիտուտները քանդելն է, պրոֆեսիոնալներից ազատվելը...: Հետեւաբար՝ որեւէ մասնագիտական տոնի շնորհավորանք հղելը ոչ այլ ինչ է, քան բարձր քրքիջ մահվան մահճի շուրջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում