Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 03-09-2022

Ինչ է ծրագրում անել Ղազինյանը. պլատֆորմ` Կարեն Կարապետյանի համար. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և նշյալ նախաձեռնության նպատակը նրա վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելն է։ Թերթի տեղեկություններով, կենտրոնի ստեղծման մասին Ղազինյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին