Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 01-09-2022

Ովքեր էին ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում և ինչ նպատակով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հերթական հանդիպման էր մեկնել` Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ: Սովորաբար նման հանդիպումներին ՀՀ վարչապետին ուղեկցում է անվտանգության 3-4 աշխատակից` Պետական պահպանության ծառայությունից, մյուս ուղեկիցներին չհաշված: Այս անգամ այդ թիվը եռապատկվել է: Մեզ ասացին, որ 10-ից ավելի ՊՊԾ աշխատակից է այս անգամ ուղեկցել Փաշինյանին:

Մենք հետաքրքրվեցինք` նման մեծաքանակ դասակ Բրյուսել տանելու պատճառը սեփական կյանքի համար աճող մտավախություննե՞րն են` գուցե վախենո՞ւմ է, որ դրսում մահափորձ իրականացնեն իր դեմ: Մեզ ասացին` ոչ, ավելի հավանական է, որ Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում, դա է ուժեղացված պաշտպանության նպատակը: Բայց այս բոլոր անձինք բարձր օրապահիկ են ստանում, թանկ հյուրանոցներում են հանգրվանում, եւ այդ բոլորը մեր պետական բյուջեի հաշվին է իրականացվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից