Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 21:30 29-08-2022

Եթե կոռուպցիայի դեմ ենք այդպես պայքարում, եկեք սպանության համար էլ 100 մլն դրամ տարիֆ սահմանենք․ Վովա Վարդանով

Հասկանալի է, որ եթե մի 20 մեծահարուստ ընտանիքների անդամ էդքան գումար հատկացնի, դա այնքան չի ազդի պաշտպանական համակարգի վրա, բայց իր մեջ լուրջ ական է պարունակում, որը միտված է հասարակության բարոյալքմանը։ Այս մասին Oragir.news-ի «Ուղիղ խոսք» հաղորդման շրջանակներում ասաց «ՈՄԱ» գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը։

«Սա սոցիալական անարդարության վառ արտահայտված օրինակ է։ Եթե ինչ-որ անօրինականություն է տեղի ունեցել ու հետո դատավորը կոռուպցիոն երևույթներից դրդված հանցագործին բաց է թողնում, ուրեմն եկեք սպանությունն էլ արդարացնենք։ Եթե այսպես կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ապա եկեք 100 մլն դրամ էլ դնենք սպանության տարիֆ, որ մարդիկ շատ չտանջվեն։ Միանգամից 100 մլն դրամը վճարեն, լիցենզիա վերցնեն, նույնիսկ ասեն՝ այսինչ փողոցում եմ կրակելու, խնդրում եմ՝ մոտիկ ոստիկան չլինի՝ չխանգարի։ Գնում եմ էսինչին սպանելու։ Ասածս այն է, որ չի կարելի հանցավոր, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելով այդ ամենը արդարացնել»։

Նա ընդգծեց, որ 20-րդ դարի մեր պատմությանը ծանոթ յուրքանչյուր ոք կիմանա, որ Ղարսի անկումը նաև սոցիալական անարդարության հետևանք էր։

«Շատ զինվորականներ, որ հրաժարվում էին պատերազմել թուրքի դեմ, 2 պատճառաբանություն էին բերում, առաջինը․ շատերն ասում էին՝ այսինչ հարուստի տղան մեր հետ չի, ինչի՞, ինձանից լա՞վ տղա է։ Մեզանում նման բներ շատ կան։ Հետևաբար, սոցիալական անարդարությունը շատ մեծ վտանգներ է իր մեջ պարունակում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի