Արտաքին 4 տարի առաջ - 11:18 25-08-2022

Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին օգնելու համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցելու պատրաստակամության համար: Այս մասին գրում է «Sputnik Грузия»-ն։

«Նրանք մեզ առաջարկել են օգնել տեխնիկայով։ Իհարկե, մենք նույնպես տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց դուք տեսնում եք, որ տեղանքն այդպիսին է, որ մենք ֆիզիկապես չենք կարող այդ տեխնիկան օգտագործել անհրաժեշտ ծավալով»,- ասել է Գոմելաուրին։

Նա նշել է, որ ամենից արդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, բայց հաշվի առնելով ամբողջ Եվրոպայում հրդեհների տարածվածությունը՝ հազիվ թե հնարավոր է սպասել, որ Վրաստանին ինքնաթիռներ կտրվեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի