Ներքին 4 տարի առաջ - 10:45 25-08-2022

Անկախության օրը այս տարի կնշվի Փաշինյանի հորինած մրցանակաբաշխությամբ

Oragir.news-ի հարցմանն ի պատասխան, թե արդյոք սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը կառավարությունը միջոցառումներ նախատեսո՞ւմ է, եթե նախատեսվում են, ապա ինչիպիսի՞ միջոցառումներ են դրանք, որտե՞ղ են անցկացվելու, ինչքա՞ն գումար է նախատեսվել, և արդյոք մրցույթով են անցկացվելու, թե՞ մեկ անձից գնամն ընթացակարգով։

Կառավարությունից չեն պատասխանել, թե ինչքան գումար է նախատեսվել, և ինչ ընթացակարգով է կատարվել ծառայությունների գնումը։ Միայն նշել են, որ անկախության օրը Գառնու տաճարում իրականացնելու են Նիկոլ Փաշինյանի հորինած մրցանակաբաշխությունը՝ «Մեր ժամանակների հերոսը» անունով։

«2022թ-ի սեպտերմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ անցկացվելու է «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխություն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջոցառման անցկացման կազմակերպման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, ուստի անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը դեռեւս մշակման փուլում է գտնվում: un Համերգ-մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել Գառնու տաճարի | հարեւանությամբ՝ դասական համերգի ուղեկցությամբ»,- պատասխանել են կառավարությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը