Ներքին 4 տարի առաջ - 17:55 24-08-2022

Հերթական պոպուլիստական քայլն է ՝ բանակը փակելու համար. ՊՆ նոր նախագծին արձագանքում են զինվորականները

Պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով առաջարկում է 24 մլն դրամ վճարել, և զինվորական ծառայություն անցնել մի քանի ամսով։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է պահեստազորի սպա, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հարցնելով, թե օրենքի նոր նախագիծն ընդունվելուց հետո զինվորներն արդյո՞ք կկարողանան ստանալ այն անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ ինչ երկու տարում՝ պատասխանեց. «Բանակը փակելու համար է սա արվում, որովհետև միանշանակ մի քանի ամսում ժամկետային զինծառայողը չի կարող ստանալ գիտելիքներ։ Նորմատիվ ակտերը ոչ միայն ՀՀ բանակի, այլև ԶՈՒ հիմնական ինստիտուտն է, ոչ միայն մեզ մոտ՝ այլ բոլոր այն երկրներում, որտեղ ժամկետային զինծառայություն կա, և այդ զինծառայության գոնե նվազագույն շեմը մեկ տարի է։ Վեց ամիսը անհրաժեշտ այն ժամանակահատվածն է, որում զինծառայողը կարող է մարտական խնդիր կատարել, մարտական հերթական իրականացնել»։

Նահապետյանի խոսքով, այդ մի քանի ամիս ծառայությունը միանշանակ բանակը փակելու համար է. «Եթե այդ օրենքի նախագիծն ընդունվի, սա մի կողմից սոցիալական նոր շերտավորման արդյունքում ունևոր դառնալու ճանապարհին կամ օրվա իշխանություններն իրենց զավակներին այս կամ այն ձևով փորձում են ազատել ծառայությունից և նրանք խնդիր չունեն՝ Ավինյան Տիգրանների նման կգնան ուսման համար այլ երկրներում կսովորեն ու կգան այլ մասնագիտությաբ կաշխատեն, այդ սողացող միջոցներն իրենց համար կա։ Կարելի է ասել, որ սա հարստացող խավի համար է, և օգտագործելով որոշ զորակոչային ծառայության խոցելի կողմերը, կարողանում էին օգտագործել հիվանդության պատրվակը՝ ազատելով շատերին։ Հիմա էլ մենք տեսնում ենք, որ օրվա իշխանության ներկայացուցիչների մեծ մասը հիվանդությամբ են ազատվել, բայց իրենց ազատել են նախկինների ժամանակ։ Այսինքն այդ խոցելի վիճակը նախկինների ժամանակ եղել է։ Հիմա սրանք օրինականացնում են դա, մուծվի՛ր, և չես ծառայի սկզբունքով, որովհետև այդ մի քանի ամիսը ծառայություն էլ չի, քանի որ 40-45 օր զինծառայողը փակ ռեժիմով, որտեղ դեռ երդման արարարողություն պետք է պատրաստի, և այլն, հետո մեկ ամիս էլ ենթադրենք ի՞նչ պետք է անի, բացարձակապես անպատրաստ վիճակ, և այդ սոցիալական շերտավորումն իրենք օրինականացնում են։ Այսինքն, եթե դա ընդունվի, և ՀՀ-ն ունենա բանակի ինչ-որ ատրիբուտներ, ժամկետային զինծառայողները բանվորագյուղացիական բանակի զինծառայողներ են լինելու, իսկ առևտրականների, մեծահարուստների և օլիգարխների զավակները ազատվելու են։ Իհարկե, նախկիններում ևս այդ պրակտիկան եղել է, սրանք ուղղակի դա օրինականացնում են, բյուջեն էլ՝ ինչպես ասում են, իրենց անձնական օգտագործման գանձանակն է, ոնց ուզում, այնպես էլ օգտագործում են, որևէ մեկին էլ ոչ հաշվետու են լինում, և այս մարդիկ, ամենաթողության պայմաններում անում են այն, ինչ իրենց ներքին էությունն է, վախ, արծաթասիրություն, այլասերվածություն, փառասիրություն, մեծամտություն։ Կա նաև առաջարկ, որ տարբեր ուժային կառույցներում ծառայության կարող են անցնել նաև աղանդավորները, ու դա պատահական չէ»։

Oragir.news-ը զրուցեց նաև գնդապետ Աիդա Սերոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Զինվորն այդ ընթացքում ի՞նչ պետք է սովորի և ինչի՞ պետք է տիրապետի, ինքը մի քանի ամսում չի կարող ձեռք բերել, վերջապես մասնագիտանալ, իսկ զինվորը երբ զորակոչվում է բանակ, առաջին վեց ամիսը շոկի մեջ է լինում, որ ասում են «մալադոյ», վեց ամիս պետք է, որ կողմնորոշվի, հասկանա, թե ու՞ր է եկել , ինչու՞ է եկել։ Ես չեմ գտնում, որ մի քանի ամիս ծառայելով կկարողանա ստանալ անհրաժեշտ հմտություններ։ Ես չեմ հասկանում դրա նպատակը։ Գուցե ուզում են վճարովի բանակ պահեն այդ գումարով, այդ իմաստը չեմ հասկանում։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ի՞նչ է պատերազմ գնալը, ինչ է զգում մարդը պատերազմում»։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ասաց. «Հերթական պոպուլիստական քայլն է ՝ ուղղված մի կողմից ունևոր խավին սիրաշահելու, երկրորդն էլ՝ ըստ էության, ուղղված ԶՈՒ քայքայման, մոբիլիզացման ռեզերվն էլ՛ ավելի թուլացնելու, և ըստ էության , այստեղ խոսքը նաև սոցիալական անարդարության մասին է։ Սա խորացնում է սոցիալական անարդարաությունը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»