Մամուլ 4 տարի առաջ - 08:03 23-12-2021

Հերթական հակառուսական այս քայլն անարձագանք ու անպատասխան չի մնալու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին ու ելույթ ունեցավ: Այս հանգամանքը, շատ մեղմ ասած, միանշանակ չընդունվեց հանրության մեծ մասի կողմից, թեպետ հրճվանք առաջացրեց հակառուսական տրամադրություններ գեներացնողների շրջանում: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ Բայդենը փաստացի կազմակերպել էր հակառուսական ակցիա, իսկ Հայաստանը, հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով, ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ:

«Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հերթական հակառուսական այս քայլը անարձագանք ու անպատասխան չի մնալու: «Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ», -ասաց Զոհրաբյանը:

Նրա համոզմամբ, այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, ապացուցել պետք չէ: «Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի, բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»