Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:01 24-08-2022

Հերթական հակառուսական հավաք-երթը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանում շարունակում են հակառուսական տրամադրություններ գեներացնել։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական հակառուսական հավաք-երթն է նախատեսված, որի իրական կազմակերպիչները, ըստ որոշ տեղեկությունների, «Սասնա ծռերի» լիդերներն են, չնայած Երեւանի քաղաքապետարանում երթի իրազեկման հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով: Հետո Ռուսաստանի հրապարակում` քաղաքապետարանի դիմաց հավաքվելով՝ երթով կշարժվեն դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որտեղ նախատեսված է ավարտել ակցիան։

«Հանդիպման նպատակն է՝ երեւանցիների ուշադրությունը հրավիրել ՌԴ նախագահի հակաժողովրդական եւ ագրեսիվ քաղաքականության վրա եւ պահանջել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ, ձերբակալել Պուտինին եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասվում է իրազեկման հայտում։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները սկսել են բացահայտորեն Ռուսաստանի դեմ դիրքորոշում հայտնել։ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման առթիվ երեկվա ուղերձում անգամ նման ակնարկներ էր արել. «Անկախությունն ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի