Արտաքին 4 տարի առաջ - 16:15 21-08-2022

Ճապոնիայի վարչապետը վարակվել է Covid-19-ով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդայի Covid-19 թեստը շաբաթ օրը դրական արդյունք է ցույց տվել, հայտնում է Kyodo News լրատվականը՝ հղում տալով վարչապետի գրասենյակին:

Վարչապետը, ով հանգստանում է իր պաշտոնական նստավայրում, շաբաթ երեկոյան ջերմություն եւ հազ է ունեցել:
Հայտնի է, որ 65-ամյա ղեկավարը աշխատանքի պիտի վերադառնար երկուշաբթի օրը՝ ընտանիքի հետ մեկշաբաթյա արձակուրդից հետո: