Ավելին 4 տարի առաջ - 22:46 23-10-2021

Չպատվաստված մարդիկ կարող են COVID-19-ով վարակվել 16 ամիսը մեկ․ Guardian

Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են չպատվաստված մարդիկ, հիվանդանում կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։

Գիտնականներն ասում են, որ չպատվաստված մարդիկ COVID-19 են ստանում միջինը 16 ամիսը մեկ անգամ։ Ինչպես նշում է թերթը, կորոնավիրուսի իմունիտետը ժամանակի ընթացքում նվազում է, ինչը կարող է հանգեցնել կրկնակի վարակման դեպքերի։

Բացի այդ, Guardian-ը մեջբերում է Դանիայի գիտնականների ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ մինչև 65 տարեկան մարդիկ 80%-ով պաշտպանված են կրկնակի վարակվելուց առնվազն վեց ամսով, մինչդեռ 65-ից բարձր մարդիկ պաշտպանված են միայն 47%-ով:

Ավելի վաղ, Ռուսաստանի առողջապահության նախարարության թերապիայի և բժշկական պրակտիկայի գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան բացատրել էր պատվաստումներից հետո և COVID-19-ով վարակված անձանց հակամարմինների միջև եղած տարբերությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում