Խոսք Ներքին 4 տարի առաջ - 13:31 19-08-2022

Հայաստանին այս կարգավիճակին հասցրել է ապաշնորհ իշխանությունը․ Ռուբեն Մելքոնյան

«Արդեն երկար ժամանակ է՝ նշվում է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջացնքը թուրք-ադրբեջանական հարյուրամյա նպատակն է, և ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920-ականների սկզբներին, այդ նույն նպատակը, այդ նույն ծրագիրը եղել են այն ժամանակվա Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության առաջնահերթություններից։ Ամբողջ սովետական միության գոյության ընթացքում Ադրբեջանը ձգտել է այդ ճանապարհին հասնել և չի ստացվել»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ընդլայնել «արտոնյալ առևտրային համաձայնագրի» շրջանակը, և նրանց համար կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է»։

«Հիմա Թուրքիայի և Ադրբեջանի համար ստեղծվել է ամենահարմար պահը իրենց այդ կարևոր նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ մասնագիտական շրջանակաների համար դա գաղտնիք չէ, որ սա ադրբեջանական և թուրքական գերնպատակ է, որին հասնելու համար նրանք պատրաստ են և՛ փափուկ ուժի կիրառման, և՛ կոշտ ուժի կիրառման։ Մենք անգամ ադրբեջանական և թուրքական հռետորաբանության մեջ այս ամենը ակնհայտ տեսնում ենք, որ Իհլամ Ալիևը ասել է՝ եթե իրենց կամքով չտան այդ ճանապարհը, մենք ուժով կվերցնենք։ Միևնույն ժամանակ այս ճանապարհը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, և այդ ճանապարհով հետաքրքրված է ոչ միայն Ռուսաստանը, այլև հատկապես Իրանը, եթե Ռուսաստանի համար դա այդքան էլ սկզբունքային խնդիր չէ, որովհետև ենթադրվում է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի հավանական այդ միջանցքը, եթե նույնիսկ դա լինի, ապա Իրանի պարագայում սա շատ լուրջ և զգայուն թեմա է», -նշեց թուրքագետը։

Մելքոնյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում Իրանի պաշտոնական հայտարարություններին․ «Իրանի բարձրաստիճան հոգևոր ղեկավարի շուրթերից հնչող հայտարարությունները նշան են, որ Իրանի համար Զանգեզուրի միջանցք կոչվածը, այսինքն՝ այն ճանապարհը, որը կկտրի հայ-իրանական սահմանը և կանցնի Արաքսի երկայնքով՝ դառնալով թուրքական, այսպես ասած, կապող «պորտալար», անընդունելի է»։

Հարցին, թե ինչու թուրք պաշտոնյաները, խոսելով «Զանգեզուրի միջացքի» մասին, անգամ չեն չհիշատակում Հայաստանը, Մելքոնյանը պատասխանեց, որ դա ընդգծված արհամարանք է․ «Որովհետև Հայաստանն այլևս գործոն չէ, Հայաստանն այս իշխանությունների ջանքերով դուրս է մղվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական պրոցեսներից։ Դրա համար Թուրքիայի և Ադրբեջանի, այսպես կոչված, զրուցակիցը ոչ թե Հայաստամն է, այլ Իրանը, Ռուսաստանը և այլն։ Այսինքն՝ Հայաստանի տարածքը քննարկվում է, վիճարկվում է, բանակցվում է այդ պետությունների կողմից։ Սա նաև ընդգծված արհամարանք է, և իհարկե փաստերի ամրագրումն է այսօրվա Հայաստանի կարգավիճակի, այն կարգավիճակի, որին հասցրել է այս ապաշնորհ իշխանությունը»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում