Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:34 18-08-2022

Ավինյանը փորձել է իր անձն արժևորել՝ չհասկանալով, որ ասել «Քաղաքացիական պայմանագիր» նույնն է, ինչ ասես ադրբեջանցի․ Արտակ Գալստյան

Ոչ մեկը մեղավոր չէ, որ այդ մարդը՝ որպես Տիգրան Ավինյան, իրենց ոչինչ չի ներկայացնում և փորձել է իր անձն արժևորել՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոն այցի ընթացքում հայտնած տեղեկությանը, թե ինքը պայթյունի վայր է այցելել որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու։

«Նա ընդամենը փորձել է իր անձն արժևորել՝ չհասկանալով, որ հիմա ասել «Քաղաքացիական պայմանագիր» նույնն է, ինչ ասես ադրբեջանցի։ Պետք չի զարմանալ, նրանք դատարկ դագաղներով եկան, հիմա ամբողջը լցրել են, հիմա էլ մնացածն են ապահովում։ Բարոյական առումով ոչ մի բան չեմ ուզում ասել, որովհետև նրանք բարոյականությունից հեռու են։

Ընդհանրապես, բարոյական առումով մարդուն կարող ես հարցադրում անել, երբ ակնկալում ես, որ դիմացինդ պետք է ունենա բարոյականություն, արժեքներ։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, որևէ բարոյական արժեք չունեն։ Հետևաբար, ես որևէ բարոյական բան չեմ ակնկալում։ Իրենք չունեն բարոյական արժեհամակարգ»։

Անդրադառնալով համացանցում տարածում գտած դիտարկումներին, թե դիակների վրա քարոզարշավը սկսելը քաղաքական ինքնասպանություն էր, նա պատասխանեց, որ այդ կուսակցությունը դեռ նոյեմբերի 9-ին է քաղաքական ինքնասպանություն գործել։ «Այդ կուսակցության ղեկավարությունն այն ժամանակ արդեն մահացել էր, ուղղակի համապատասխան ընտրական հանձնաժողովը դեռ մահը չի արձանագրել»։

Հարցին, թե քաղաքապետի ընտրությունները նախատեսվում են միայն 2023 թ․-ին, ինչու է ՔՊ-ն շտապում, նա պատասխանեց․ «Թող անհամեստ չթվա, բայց կարծում եմ՝ մեր կուսակցության համագումարից հետո իշխանությունը շտապում է, որ կարողանա քաղաքը պահել, որովհետև մեկ տարի հետո առհասարակ կորցնելու է իշխանությունը Երևանում»։

Ինչ վերաբերում է Երևանի հնարավոր են արտահերթ ընտրություններ, Գալստյանն ասաց, որ կարծում է, որ առաջին հերթին կլինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ «Եթե իշխանություններն ունենային արժեհամակարգ, ես կարող էի ասել, թե ինչ ժամկետներում դա տեղի կունենա, բայց քանի որ դիմացիններս որևէ արժեհամարակարգ չունեն՝ բացի թուրքականից, իսկ ես թուրքական արժեհամակարգի մասնագետ չեմ, հետևաբար ժամկետների մասին խոսել կդժվարանամ։ Բայց կարծում եմ՝ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Հայաստանում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ