Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:39 18-08-2022

Նման կարծիք արտահայտողը կարող է դիտվել որպես անմեղսունակ․ մի հայտարարության մեջ 2 հանցանք է կատարել․ արդարադատության գեներալ

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի կարծիքով՝ միայն անմեղսունակը կարող է հայտարարել այն, ինչ այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել է, թե տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ «Սուրմալու»-ում ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսանյութերում ծուխ կա, փախչող մարդիկ կան։

Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյաննը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, Oragir.news-ի հետ զրույցում ասաց․ «Տեղյակ եմ իր այդ հայտարարությունից։ Հիմա տեսեք, թե ինչ է դառնում։ Նման կարծիք հայտնող, նման մեկնաբանություն տվող անձը կարող է դիտվել որպես անմեղսունակ։ Որևէ պրոֆեսիոնալ չի կարող 2-3 օր հետո նման հայտարարություն անել, թե իբր դա անփութության հետևանք է, և այլն։ Պետք է խորը քննություն կատարվի, պարզվի՝ ինչ ռազմամթերքի հետ ենք գործ ունեցել՝ տրոտի՞լ է եղել, թե՞ ինչ-որ փոքր պայթուցիկներ են եղել, որոնք կուտակվել են, իրենք էլ ասում են՝ 4 տոննա։ Պրոֆեսիոնալ անձն իրավունք չունի նույնիսկ սկզբնական ժամանակում հայտարարել, որ դա անփութության հետևանք է, և չկա ահաբեկչական գործառույթ։ Դա խայտառակություն է, առավել ևս երկրի առաջին դեմք կոչված այդ սուբյեկտը իրավունք չունի նման մոտեցում ցուցաբերել, դա նաև նշանակում է նախաքննության ուղղորդում։ Դա պաշտոնեական դիրքի չարաշահում է բառիս բուն իմաստով, և նախաքննությանը միջամտում է, նախաքննությանը հենց այդ ձև են միջամտում։ Իր մյուս հանցագործությունների մասին չեմ ասում, բայց արդեն 2 հոդվածով հանցագործություն ինքը կատարել է իր այդ մի ելույթով»։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ կան կոնկրետ անձինք, որոնց արդեն պետք է մեղադրանք առաջադրված լիներ․ «Չնայած որ այսօր այդ համակարգը խայտառակ վիճակում է, բայց նախաքննության մարմինները առաջին հերթին պետք է հրատապ պարզեն, թե այդ պայթուցիկ նյութերը երբ են ներկրվել, որ մաքսակետով են ներկրվել, ով է կուտակել, ով է անվտանգությունն ապահովել, ում թույլտվությամբ են այդ պահեստում ամբողջությամբ կուտակել և այլն։ Այդ բոլորն արդեն պիտի մեղադրյալի կարգավիճակ ունենային առաջին-երկորդ օրվա ընթացքում։ Հետո կպարզեին՝ գուցե այդ կուտակումից օգտվել է մեկ այլ սուբյեկտ՝ ահաբեկիչ լինելով հանդերձ, գուցե ինքն է կրակը մտցրել այդտեղ, ի՞նչ իմանաս»։

Անդրադառնալով ահաբեկչության վարկածին՝ Պետրոսյանը շատ կարևոր հանգամանք ընդգծեց․ իսկ ո՞վ է ասել, որ ահաբեկիչը պետք է պայթուցիչն իր հետ բերեր․ «Իհարկե, պարտադիր չէ։ Ահաբեկիչը լավ գիտի, թե որտեղ կարելի է իր ահաբեկչական գործառույթն անել, լավ գիտի, թե որտեղ նման ռազմամթերքի կուտակում կա, և կարող է իր ահաբեկչական ակտը եղած նյութի միջոցով կատարել, այլ ոչ թե ինքը բերի-տեղադրի։ Կարծիք է ստեղծվում, թե ահաբեկչությունը արտաքին թշնամիներն են անում, իսկ ինչո՞ւ չենք կարծում, որ մենք ներքին թշնամիներ ունենք, և հենց ներքին թշնամին է արել, գուցե բիզնեսի պատերազմ կա այդտեղ։ Դրա համար պետք է քննություն կատարվի, և նման անմեղսունակ մոտեցում, թե եղել է անփութության, անուշադրության հետևանք, դա ստոր ձևակերպում է»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին