Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:25 18-08-2022

Տունս այրել եմ, որ հոգիս հանգիստ ապրեմ. Աղավնոյի բնակիչ

Աղավնոյում իր տունն է այրել 44-օրյա պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի եղբայրը՝ Արման Հայրապետյանը։ Նրա ավագ որդին՝ Ռուդիկը, նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ կրտսեր որդին այժմ ծառայում է բանակում։

Oragir.news-ը զրուցեց Արման Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է այրել Աղավնոյի իր տունը, այժմ որտեղ է բնակվում։ Հայրապետյանը պատասխանեց. «Այժմ բնակվում եմ Գորիսում, ես մի քանի ժամանակ է, ինչ տեղափոխվել եմ։ Գորիսում եմ մնում ընտանիքով։ Պատերազմից հետո եմ եկել այստեղ ապրելու, բայց ընթացքում գնացել եկել եմ Աղավնո։ Ու մեկ էլ գնացել եմ, որ տունս տեսնեմ, դե երեկ, ու վառել եմ։ Իմ հալալ ախպերը՝ Մհերը , էս պատերազմում զոհվեց, որդիս, Փառք Աստծո, ողջ-առողջ վերադարձավ արդեն չորս-հինգ օր է։ Ծառայել է Մատաղիսում, դե հիմա էլ Մատաղիս չկա»։

Հարցին, թե Արցախի իշխանություններն ասել են, որ այն մարդիկ, ովքեր այրել են իրենց բնակարանները, փոխհատուցում չեն ստանա, ինքը ինչո՞ւ չենթարկվեց այդ հրահանգին, պատասխանեց. «Ինձ փոխհատուցում պետք չէ, ինձ պետք է, որ հոգիս հանգիստ ապրեմ։ Ես դեռ չգիտեմ՝ որտեղ եմ ապրելու, ինչ եմ անելու, դեռ որևէ բան չեմ պլանավորել։ Այս ընթացքում էլ չեն եղել մարդիկ, ոչ մի անգամ, ովքեր ցանկացել են օգնել»։

Տունն այրելու և Աղավնոն լքելու մեղավորներն ովքեր են՝ հարցրինք Հայրապետյանին։ «Մեղավորները չեմ կարող ասել, թե ովքեր են, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում, էս ի՞նչ են անում, բայց ամեն դեպքում՝ սխալ են անում։ Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել ու ասել եսիմ ինչ, ոնց։ Ուղղակի հայերին էս վիճակի մեջ գցելը շատ սխալ է, մենք էս վիճակին արժանի չենք։ Իշխանություններն են ամեն դեպքում մեղավոր, հո ե՞ս չեմ մեղավոր։ Թե՛ ՀՀ իշխանությունները և թե՛ Արցախի իշխանությունները մեղավոր են ստեղծված իրավիճակի համար։ Ես մեր գյուղապետին էլ՝ Անդրանիկին, չեմ կարող մեղադրել էդ տղուն ոչ մի բանի համար, ինքը ազգի համար շատ բան ա արել ու անում ա», - ասաց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր