Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:46 22-06-2023

Հոգիս խռոված է իմ՝ լռություն պահպանող հայրենակիցներից. Աշխեն Հարությունյան

Շուշիի տիկնիկային թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանի համար պատերազմից հետո բնակության վայր է դարձել Գյումրին։ Նոյեմբերի 9-ից հետո Աշխենի հարազատները տեղափոխվեցին Արցախ, ինքն ու մայրն են այստեղ մնում, հարազատները Բերձորից այն կողմ են մնացել։

«Քրոջս ընտանիքի անդամները եւ Արցախում գտնվող թատրոնի աշխատակիցնեը, չնայած օր օրի բարդացող կենցաղային պայմաններին եւ հոգեբանական բարդ վիճակին, լավատես են։ Արցախցին պինդ մարդ է, հաստատակամ։ Արցախցին չկոտրվող տեսակ է։ Քրոջս հետ յուրաքանչյուր հեռախոսազանգ նույն նախադասությամբ է ավարտվում, ասում է՝ լոխ լյավ ա ինելուվ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Աշխեն Հարությունյանը։

Աշխենն ասում է՝ հոգին տակնուվրա է լինում․ ինքն այստեղ է մնացել, հարազատները՝ Բերձորից այն կողմ։ Ապրումները անբացատրելի են...

«Մեծ ցասում կա մեջս, չեմ հասկանում, ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է՝ հայրենիքի մի մասը արդեն 6 ամիս շրջափակված լինի, ու մյուս մասի բնակիչները տոտալ անտարբերության մատնեն այդ փաստը, քայլեր չձեռնարկեն, գոնե իրենց ցասումը չարտահայտեն։ Գիտեմ, որ շատերին ասածս դուր չի գա, բայց արդեն նրբանկատ խոսելու ժամանակն անցել է։ Ու հատկապես չեմ հասկանում արվեստագետների լռությունը։ Հոգիս խռոված է իմ՝ լռություն պահպանող հայրենակիցներից։ Հոգիս խռոված է այն մարդկանցից, որոնք ասում են՝ ոչինչ այլեւս անել հնարավոր չէ, այդպես չի լինում, անելանելի վիճակներ չեն լինում: Ելք միշտ էլ կա, միշտ»,-ընդգծում է Շուշիի տիկնիկային թատրոնի տնօրենը։

Չնայած դժվարություններին, օր օրի բարդացող իրավիճակին՝ Աշխենն ասում է՝ արցախցիները չեն հանձնվում, հույսները չեն կորցնում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին