Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին. Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Այսօր Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցների կողմից ծեծի և ստորացումների միջոցով խոշտանգման է ենթարկվել քաղաքացի Վահագն Մանուկյանը։ Րոպեներ անց հանցագործության մասին հաղորդումը կներկայացվի։ Քաղաքացու հետ այժմ բուժանձնակազմ է աշխատում»։