Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:55 17-08-2022

«Սուրմալու»-ի պայթյունն ազդեցություն կթողնի տուրիզմի վրա, բայց ոչ զգալի

Ամռան այս եղանակը կատարյալ է զբոսաշրջիկների համար՝ ՀՀ-ում հանգիստն անցկացնելու, սակայն այս տարվա ամառը պատերազմից հետո, կարելի է ասել, աննախադեպ էր ոչ անվտանգ «հռչակվելու» առումով, քանի որ այս տարվա ընթացքում ռումբերի մասին ԱԻ նախարարություն ստացված 35 կեղծ ահազանգերը, «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը արդեն իսկ բավական էին՝ նրանց մտածելու տեղիք տալու համար։

Oragir.news-ը զրուցել է տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանի հետ՝ հարցնելով, թե վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կարող են ազդել զբոսաշրջության վրա։

«Զբոսաշրջությունը շատ զգայուն է նման երևույթների նկատմամբ, դա կլինի հիվանդություն, համավարակ, համաճարակ, անկայուն պատերազմական վիճակ և այլ դեպքեր, դրանք անպայման ազդեցություն ունենում են զբոսաշրջության վրա։ Այլ բան է, որ նման երևույթները և դրանց ազդեցությունը եթե կան, բավականին արագ են անցնում, իսկ դրա համար պարզապես պետք է շատ արագ իրավիճակը վերցնել վերահսկողության ներքո, արագ հայտնաբերել մեղավորներին, նման լուրեր տարածողներին, և դրա մասին արդեն պետք է հասարակությունը, հանրությունը, միջազգային հանրությունը նաև տեղեկացված լինի, զգա, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և դրա ազդեցությունն արագ կանցնի, բայց որ ազդեցություն կունենա, դա նույնպես այդպես է։

Այն, ինչ կատարվեց այս շրջանում մեր երկրում, չի կարող որևէ հետևանք ընդհանրապես չունենալ։ Իհարկե, ազդեցություն կունենա, բայց ոչ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ էր․ սրա ազդեցությունն ավելի արագ կանցնի, և այդքան մեծ չի լինի։ Պարզապես պետք է գործել, վերցնել ամեն ինչ վերահսկողության տակ և դրա մասին պետք է և՛ մեր հանրությունը տեղեկացվի, և՛ միջազգային հանրությունը հասկանա։ Շատ երկրներում էլ նման բաներ լինում են, և դա արագ հայտնաբերվում է, իրավիճակը լինում է վերահսկողության ներքո, և դրա ազդեցության ժամանակահատվածն այդ դեպքում կարճ է լինում։ Պատերազմն այլ բան է, դրա մասշտաբներն այլ են։

Բայց նաև տեսեք, ուրիշ երկրներում էլ եղան ավելի մեծամասշտաբ բաներ, տեռակտներ, որոնց ազդեցությունը քիչ թե շատ ավելի մեծ եղավ։ Երբ գնում էին Եգիպտոս, օրինակ, շնաձկան վերջին պատմությունը Հուրգադայի, հիշու՞մ եք՝ ինչ եղավ, բայց հետո դա անցավ, որոշ ժամանակ հետո բոլորը հասկացան, որ արդեն ամեն ինչ անցել է, իրավիճակը վերահսկողության տակ է, և նորից սկսել են գնալ։ Եղավ նաև այդպիսի բան Շրի Լանկայում, տարբեր տեղեր եղան, դա ունեցավ անպայման իր ազդեցությունը, դա որոշ ժամանակ տևեց և թողեց իր ազդեցությունը»։

Հարցին, թե բողոքներ արդյո՞ք եղել են այս ընթացքում օտարերկրյա զբասաշրջիներից՝ կապված ՀՀ-ում անվտանգության հետ, պատասխանեց, որ դեռ չի եղել. «Համենայն դեպս, կան տարբեր տեղերից զանգեր, ովքեր զանգում են, հարցնում՝ ինչ է կատարվում, արդյո՞ք անվտանգ է, թե՞ ոչ։ Ավստրալիայից անգամ, Իրանից, տարբեր երկրներից զանգում, հարցնում են, որ հետևում են, թե ինչ է տեղի ունեցել, ո՞նց է վիճակը, նորմա՞լ է և այլն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին