Ներքին 4 տարի առաջ - 00:27 17-08-2022

Այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած․ Արմեն Փամբուխչյան

ԱԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է օրը․ «Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Ցավոք այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն `անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին։

Այս պահին ևս իրականացվում են որոնողա-փրկարարական, հովացման, ինչպես նաեւ տարածքի մաքրման աշխատանքներ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից մեր կողքին են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում