Ներքին 4 տարի առաջ - 11:27 15-08-2022

«Սուրմալու»-ի պայթյունն ու փուչիկների պայթյունը Հանրապետության հրապարակում․ զուգահեռներ

Երեկ՝ ժամը 13։25-ին, պայթեց ու մինչ այժմ էլ այրվում է «Սուրմալու» տոնավաճառը։ Այս պահի դրությամբ հայտնի է 6 զոհի մասին, կան անհետ կորածներ, տուժածների թիվը անցնում է 6 տասնյակը։ Պայթյունի ամենաշատ շրջանառվող վարկածը հրավառությունների ու ճայթուկների պահեստի բռնկումն է, սակայն կան նաև ոչ պաշտոնական այլ վարկածներ, շատերը ահաբեկչության վարկածն են առաջ տանում։ Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելել դեպքի վայր՝ քաղաքապետի ու ԱԻ նախարարի ուղեկցությամբ։ Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Երևանում նման մասշտաբի դեպք՝ տուժածների այդպիսի թվով, վերջին անգամ տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսի 4-ին, երբ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցավ գազով լցված փուչիկների պայթյուն, տուժել էին 154 քաղաքացիներ, զոհ, բարեբախտաբար, չկար, տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հանրապետության տարբեր բուժհաստատություններ, 154-ից 28-ը տեղափոխվել էին վերակենդանացման բաժանմունքներ։ ԱԻՆ այդ ժամանակվա փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանն ասել էր, որ փուչիկներում հելիում է եղել. մասնագետներն արձագանքել էին, որ հելիումը իներտ գազ է, ունի վերամբարձ ուժ, սակայն չի պայթում և չի բռնկվում:

Այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը և այլ պաշտոնյաներ պարբերաբար այցելում էին տուժածներին։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, պայթյունի գործով մեղավոր էր ճանաչվել տուժածների քաղաքացի Սերոբ Բոզոյանը, որը դատապարտվեց 1 տարի ազատազրկման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում