Արտաքին 4 տարի առաջ - 11:16 09-08-2022

Բայդենն այսօր կստորագրի 2 երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ

Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները։ Այս մասին հայտնի է դարձել Սպիտակ տան ղեկավարի աշխատանքային գրաֆիկից։

Նշվում է, որ ավելի վաղ երկու երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտերը վավերացրել է ԱՄՆ Սենատը։

«Բայդենը կստորագրի Շվեդիայի Թագավորության և Ֆինլանդիայի Հանրապետության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունների վավերացման փաստաթղթերը։ ԱՄՆ նախագահը հանդես կգա հայտարարությամբ»,- նշել են ԱՄՆ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են իրենց երկարաժամկետ չեզոքությունից Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում