Ներքին 4 տարի առաջ - 21:37 05-08-2022

Աղավնոյի թալանը սկսված է․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասված է․

«Աղավնոյի թալանը սկսված է։

Շտապեք, անհայրենիքներ, քանի դեռ հնարավորություն կա, գնացեք, քանդեք մեր հայրենակիցների քրտինքով սարքած տները, գողացեք ինչ կարող եք, կտրեք Աղավնո գետի ափի ծառերը։

Տեղացիների հետ խոսում եմ, լացելով պատմում են, թե ինչպես են հատկապես Սյունիքի արդեն նախկին մարզպետի մի խումբ ազգականներ, որոնք հիմա էլ մանր չիմովնիկներ են Սյունիքում, բեռնատարներով մտել Աղավնո և Բերձոր։

Նիկոլ Փաշինյանի մյուս մանկլավիկներին էլ շտապեցնեմ, արագացրեք, հայրենիքը թալանելու ժամանակ քիչ ունեք, մտեք, գողացեք, տարեք, կերեք, գուցե կշտանաք երկիրը գռփելուց։

Աղավնոյիս թալանի մեկնարկը տրված է։ Վայելեք, սիրելի ժողովուրդ։ Դուխով»։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը