Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:43 02-08-2022

Ադրբեջանը ձգտելու է նրան, որ պայմանագրային զինծառայողներ էլ չլինեն Արցախում․ Նաիրի Հոխիկյան

«Երեկ երեկոյից հետո ինչ տեղի է ունեցել, էլ տեղեկություն չկա, իրավիճակից ինչքանով դուք եք տեղյակ, այդքան էլ ես եմ տեղյակ, այսինքն՝ այս պահին հանգիստ է»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

Հիշեցնենք՝ երեկվանից Արցախում լարված իրավիճակ է։ Երեկ՝ առավոտյան ժամը 09։00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս պահին էլ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Մեր հարցին, թե ինչ հեռահար նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ինչի է ուզում հասնել՝ շփման գծում պարբերաբար լարված իրավիճակ ստեղծելով, Հոխիկյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ավելի շատ մարտավարական նպատակներ են, ոչ թե հեռահար նպատակներ։ Դրանցից մեկը այն է, որ գիտեք՝ օգոստոսի 5-6 հանդիպումներ են սպասվում ինչպես Պուտին-Էրդողան, այնպես էլ, հավանական է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունները հանդիպումներ կունենան, և այդ համատեքստում փորձում են պայմաններ ստեղծել, հասցնել այն վիճակին, որ ՀՀ զորքը դուրս գա Արցախից, և կարծում եմ, որ առաջիկա օրերին դրան էլ կհասնեն։ Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը, որոնք ՀՀ քաղաքացիներ են և պարտադիր զինվորական ծառայություն են անցնում Արցախում, կարծում եմ, որ իրենք առաջիկա օրերին դուրս կգան Արցախից այս էսկալացիայի հիման վրա։

Ադրբեջանը, պարբերաբար լարվածություն ստեղծելով, հասնում է այդ քաղաքական նպատակին։ Մերոնք, օրինակ, երեկ Արցախում բավականին լավ հարված են հասցրել Ադրբեջանի զինված ուժերին, այսինքն՝ ռազմական առումով մենք կարողացել ենք ջարդել թշնամու ողնաշարը, բայց քաղաքական առումով, կարծում եմ, թշնամին էլի կհասնի իր նպատակներին»։

Իսկ մեր այն հարցին, թե պե՞տք է մտահոգվել այսպիսի միջադեպերով, ի՞նչ պետք է անել, Հոխիկյանը պատասխանեց. «Ես չեմ տիրապետում նրան, թե, օրինակ, Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել։ Քանի որ ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային չեմ կարող ասել, թե ինչ պետք է անի, բայց պետք է առաջնագծի անվտանգությունը ավելի բարձր մակարդակի վրա պահել։ Ունես ուժեղ բանակ, ունես լավ պահպանվող դիրքեր՝ քաղաքական դիրքերդ ամուր կլինեն»։

Անդրադառնալով Ադրբեջանի հեռահար նպատակներին՝ Հոխիկյանը նշեց. «Ադրբեջանը պատրաստվում է այսպես կամաց-կամաց Արցախը հայաթափելով, Արցախը ապառազմականացնելով 2025-ին, որպեսզի հարձակվի Արցախի և Սյունիքի վրա, նպատակը դա է, հիմա եթե ինքը չի կարողանում դա անել, որովհետև Արցախում կան ռուս խաղաղապահներ, ուժեղ հայկական զորքեր, հիմա, օրինակ, ցանկացած մարդ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, կարող է գնալ, պայմանագրային ծառայող դառնալ և ծառայել Արցախի պաշտպանության բանակում, հաջորդ քայլով Ադրբեջանը ձգտելու է, որ նաև պայմանագրային զինծառայողներ չլինեն Արցախում։

Հիմա մեր խնդիրն է, որ թույլ չտանք, այդ թվում՝ հանրային ճնշումներ գործադրելով, այդ թվում՝ իշխանությանը ստիպելով, այդ թվում՝ իշխանության մեջ այնպիսի մարդկանց ներգրավվելով, որոնք իրոք ազգային ինքնության գիտակցում ունեն, ոչ թե պատեհապաշտներ են, այդ ամեն ինչը կախված է նաև հանրությունից, նաև փորձագիտական շրջանակներից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ