https://youtu.be/UXxxiaccTK0
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:31 28-07-2022

526 պայմանագրային զինծառայողներ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ կստանան

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Կառավարության այսօրվա նիստում ասաց, որ նախագծի համաձայն նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին։ Որոշման ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման անհրաժեշտ տեղեկանք։ Որոշման նախագծով՝ ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռամաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին ՌՈՒ ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում դիմելու դեպքում։ Պետությունը կվճարի դրա 10 %-ը։

Նախագիծն ընդունվեց կառավարության բոլոր անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը